Բառնաբի Ջոյսը պաշտոնաթողությունից հետո երեք տարի անց կրկին դարձավ Ավստրալիայի փոխվարչապետ

12:47, 22 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բառնաբի Ջոյսը, որը նախօրյակին վերադարձրել Է Ավստրալիայի Ազգային կուսակցության առաջնորդի պաշտոնը, հունիսի 22-ին նշանակվել Է երկրի փոխվարչապետ: Ինչպես նշում Է The Australian հրատարակությունը, քաղաքական գործիչը երդում Է տվել Ավստրալիայի գեներել-նահանգապետ Դեւիդ Հեռլիին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թերթի տվյաներով՝ 52-ամյա Ջոյսը, որը փոխվարչապետի պաշտնն զբաղեցրել Է այն համաձայնագրի շրջանակում, որը կնքվել Է Ազգային եւ Լիբերալ կուսակցությունների (կառավարող Լիբերալ-ազգային կոալիցիայի մասնակիցների) կողմից, նաեւ ստացել Է ենթակառուցվածքի, տրանսպորտի եւ տարածաշրջանային զարգացման նախարարի պորտֆելը: Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը, որը կարանտինում Է մնում Մեծ Բրիտանիա կատարած ուղեւորությունից հետո, տեսակապով շնորհավորել Է իր նոր տեղակալին եւ նշել, որ «անհամբեությամբ սպասում Է սերտ համագործակցության»: «Մեր ուշադրությունը նախկինի պես կկենտրոնանա երկու ուղղությոններով. (ավստրալացիների) կյանքերի պաշտպանություն եւ երկրի տնտեսության պաշտպանություն, ուստի մենք կշարունակեք կորոնավիրուսի դեմ բնակչության պատվաստման արշավը եւ կարագացնենք երկրի տնտեսական վերականգնումը (…) համավարակից հետո»,- ասել Է կառավարության ղեկավարը:

Ջոյսը, որն Ավստրալիայի փոխվարչապետի պաշտոնն զբաղեցրել Է 2016 թվականից, հարկադրված Էր պաշտոնաթող լինելու եւ հրաժարվելու կուսակցության առջնորդը լինելուց 2018 թվականի փետրվարին աղմկահարույց սկանդալի պատճաով՝ կապված սեռական ոտնձգությունների մեղադրանքների հետ: Եվս մեկ պատճառ, որը դրդել Էր թողնել պաշտոնը, դարձել Էր Ավստրալիայի զանգվածային լրատվամիջոցների հաղորդումները, որոնք պարզել Էին, որ Ջոյսը հեռացել Է կնոջից (նրանք չորս դուստր ունեն)՝ ըստ որում չձեւակերպելով ամուսնալուծությունը, եւ սիրուհի ունի, որը նրա ստորադրյալներից մեկն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am