Երևան քաղաքի ավագանու անդամ Նարեկ Պետրոսյանի մանդատը հանձնվեց Սուրեն Օհանյանին

12:22, 22 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու անդամ Նարեկ Պետրոսյանի լիազորություններն այսուհետ կկատարի «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Սուրեն Օհանյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունիսի 22-ին Երևանի ավագանու 6-րդ նստաշրջանի 5-րդ նիստին հայտնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Օհանյանը նիստին ներկա չէր, սակայն Մարությանը շնորհավորեց նրան՝ մաղթելով բեղուն աշխատանք:


© 2009 ARMENPRESS.am