Հունաստանի եւ Թուրքիայի ափերի մոտ 5,2 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել

11:38, 22 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 5,2 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Հունաստանի եւ Թուրքիայի ափերի մոտ: Այդ մասին հաղորդել Է Եվրոպա-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Երկրաշարժը գրանցվել Է UTC-ի ժամանակով 22:14-ին (Երեւանի ժամանակով 02:14-ին): Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնն ընկած Է Կեֆալոս հունական քաղաքից (2,5 հազար բնակչությամբ) 46 կիլոմետր դեպի հարավ-արեւելք եւ Թուրքիայի Այդին քաղաքից (163 հազար բնակչությամբ) 182 կիլոմետր դեպի հարավ-արեւմուտք. օջախը գտնվում Է 2 կիլոմետր խորության վրա:

Հնարավոր զոհերի ու ավերածություններին մասին տեղեկատվության չի ստացվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am