Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանդես կգա ուղերձով

11:27, 22 Հունիս, 2021

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում ձևավորված ներքաղաքական լարվածության և վերջին ամիսներին կուտակված հարցերի առնչությամբ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հունիսի 22-ին հանդես կգա ուղերձով: Այս մասին նա տեղեկացրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:

«Բոլորին հրավիրում եմ ներկա գտնվելու այսօրվա հանրահավաքին. ելույթս կսկսեմ ժամը 18:00-ին: Պատրաստվում եմ բաց ու անկեղծ խոսել բոլոր հիմնական խնդիրների ու լուծումների մասին՝ պատերազմից մինչև ներկա անվտանգային ու սոցիալ-տնտեսական իրավիճակ, ՀՀ իշխանությունների հետ հարաբերություններից մինչև ներքաղաքական զարգացումներ:

Ցավում եմ, որ այս հեղհեղուկ իրավիճակում ողջախոհությունը լքում է շատերին՝ առանց ընկալելու իրավիճակի լրջությունը Արցախի ապագայի համար: Անկախ իմ հանդեպ ոմանց վերաբերմունքից՝ ես այս ծանր իրավիճակում պատասխանատվություն եմ կրում Արցախի բոլոր քաղաքացիների համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է նա:

 


© 2009 ARMENPRESS.am