Եվրո-2020. Բելգիան և Դանիան հաղթահարեցին B խմբի արգելքը և 1/8 եզրափակիչում են

00:52, 22 Հունիս, 2021

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության B խմբի երրորդ տուրում որոշվեց 1/8 եզրափակչի մասնակիցները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս խմբում որոշիչ էր վերջին տուրը:  Կապենհագենում Ռուսաստանը մրցեց Դանիայի հետ և զիջեց 1:4 հաշվով: Միաժամանակ ընթացող մյուս խաղում Ֆինլանդիան պարտվեց Բելգիային` զիջելով 0:2 հաշվով:

Այս խմբի հաջորդ փուլ դուրս եկան Բելգիան և Դանիան: Բելգիան երեք խաղում երեք հաղթանակ տոնեց և հավաքեց 9 միավոր: Երկրորդ տեղով պայքարը շարունակում է Դանիան, որը մյուս թիմերի նկատմամբ առավելություն ստացավ խփած և բաց թողնված գնդակների շնորհից: Ռուսաստանը և Ֆինլանդիան նույնպես ունեն 3 միավոր:

 


© 2009 ARMENPRESS.am