Արոնյանը Փարիզի մրցաշարում դեռևս 6-րդն է

00:12, 22 Հունիս, 2021

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Լևոն Արոնյանը շարունակում է մասնակցությունը Փարիզի արագ և կայծակնային շախմատային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Grand Chess Tour-ի շրջանակներում Փարիզում ընթացող կայծակնային մրցաշարում գրոսմայստերներն անցկացրեցին 9 պարտիա: Արոնյանը երեք պարտիա ավարտեց ոչ-ոքի, երեքում հաղթեց, իսկ երեքը զիջեց մրցակիցներին: 27 հնարավորից հավաքելով 12,5 միավոր Արոնյանը դեռևս 6-րդն է: Առաջատարը 17,5 միավորով Ուեսլի Սոն է:

Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: Օրեր առաջ նա հայտարարություն էր տարածել, որում տվել էր վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանները. Արոնյանը հեռանում է Հայաստանից: Նա կմիանա ԱՄՆ հավաքականին:

           

 

 


© 2009 ARMENPRESS.am