Աթլետները հաջող են մասնակցել Եվրոպայի թիմային առաջնությանը

21:59, 21 Հունիս, 2021

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսի Նիկոսիայում ավարտվեց Եվրոպայի աթլետիկայի թիմային առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Երրորդ խմբի մրցաշարում Հայաստանը ներկայացնող երեք մարզիկներ դարձան մրցանակակիր:

Եռացատկում հաղթող ճանաչվեց  Լևոն Աղասյանը: Պատվանդանին երկու անգամ կանգնեց վազորդ Երվանդ Մկրտչյանը: Նա անգերազանցելի էր 3000մ. խոչընդոտավազքում և երրորդն էր ՝ 1500մ. վազքում:

Կանանց 800մ. վազքատարածությունում  եզրագիծը երրորդը հատեց Էլլադա Ալավերդյանը:


© 2009 ARMENPRESS.am