Հացավան գյուղի վերջնամասում այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ

21:37, 21 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 21-ին, ժամը 11:01-ին ահազանգ է ստացել, որ Գեղադիր-Գառնի ավտոճանապարհին այրվում է խոտա­ծածկ տարածք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։

Ըստ աղբյուրի՝ հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 13:09-ին, մարել՝ 13:24-ին: Հացավան գյուղի վերջնամասում այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ:


© 2009 ARMENPRESS.am