Ղուկաս Պողոսյանը հանդես կգա «Սևան»-ում

20:53, 21 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի նորեկ «Սևանը» համալրում է կազմը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Պրեմիեր լիգայի ուղեգիր նվաճելուց հետո «Սևանի» կազմը էականորեն փոխվում է։ Ակումբը պայմանագիր ստորագրեց Ղուկաս Պողոսյանի հետ։ 27 ամյա ֆուտբոլիստը «Փյունիկ» ՖԱ սան է, հանդես է եկել Հայաստանի առաջատար շատ թիմերում։

Հայաստանի ֆուտբոլի 2020/21 մրցաշրջանի հաղթող դարձավ Երևանի «Ալաշկերտը»: Երկրորդ տեղում «Նոան» է, որն արդեն երկրորդ տարին է, ինչ դառնում է արծաթե մեդալակիր: Եռյակը եզրափակում է «Ուրարտուն»: Մրցաշարային աղյուսակում «Արարատը» 4-րդն է, «Արարատ-Արմենիան»` 5-րդը, «Վանը»` 6-րդը, «Փյունիկը»՝ 7-րդը, աղյուսակը եզրափակում է «Շիրակը»:

 

 


© 2009 ARMENPRESS.am