Բռնցքամարտիկներն առաջին մեդալներն են ապահովել Եվրոպայի առաջնությունում

20:15, 21 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն առաջին մեդալն ապահովեց Իտալիայում ընթացող մինչև 22 տարեկանների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի համար առաջին մեդալն ապահովեց 56 կգ քաշային Արթուր Բազեյանը, ով 1/4 եզրափակիչում հսկայական առավելությամբ գեղեցիկ հաղթանակ տոնեց Բոսնիա և Հերցոգովինան ներկայացնող Ալեն Ռահիմիչի նկատմամբ ու դուրս եկավ կիսաեզրափակիչ: Բազեյանը ապահովեց առնվազն բրոնզե մեդալ։ Երեկոյան մրցահերթում Հայաստանն ունի 1/4 եզրափակիչի ևս 3 մասնակից։

 

 


© 2009 ARMENPRESS.am