ԵՄ-ն ընդլայնել է Բելառուսի դեմ պատժամիջոցները

19:40, 21 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունն ընդլայնել է Բելառուսի դեմ պատժամիջոցները ՝ սև ցուցակում ավելացնելով 78 ֆիզիկական և 8 իրավաբանական անձանց:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է  ՏԱՍՍ-ը, այս մասին ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ:

«Այսօր խորհուրդը որոշեց սահմանափակումներ կիրառել Բելառուսի 78 ֆիզիկական և 8 իրավաբանական անձանց նկատմամբ: Այս որոշումն ընդունվել է Բելառուսում մարդու իրավունքների լուրջ խախտումների սրման և քաղաքացիական հասարակության, ժողովրդավարական ընդդիմության ու լրագրողների նկատմամբ բռնաճնշումների հետ կապված», - ասվում է հայտարարությունում:

 


© 2009 ARMENPRESS.am