Ասիական ինդեքսները նվազել են. 21-06-21

17:38, 21 Հունիս, 2021

ՏՈԿԻՈ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասիական ֆոնդային բորսաների հունիսի 21-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.

Ճապոնիայում NIKKEI ինդեքսը նվազել է 3.29%-ով և կազմել 28010.93 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսը նվազել է 2.42%-ով և կազմել 1899.45 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսն աճել է 0.12%-ով և կազմել 3529.18 կետ, իսկ HANG SENG ինդեքսը նվազել է 1.08%-ով և կազմել 28489.00 կետ:


© 2009 ARMENPRESS.am