«Հայ գարուններ». Սոնա Ռուբենյանը նոր երգ է նրկայացրել

10:34, 21 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Սոնա Ռուբենյանը երկրպագուների դատին է հանձնել «Հայ գարուններ» ստեղծագործությունը: Երգի հոլովակն արդեն համացանցում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  երաժշտությունը գրել է Արթուր Գրիգորյանը, բառերի հեղինակը Վահան Անդրեասյանն է, դաշնակահարը՝ Կարեն Անանյանը:

Սոնա Ռուբենյանն առաջին անգամ բեմ է բարձրացել հինգ տարեկանում «Կռունկ» մրցույթի շրջանակում։ Այդ ժամանակ Սոնան արդեն սովորում էր Երգի պետական թատրոնի վոկալ բաժնում: 2012 թվականին մասնակցելով «Հայ սուպերսթար» հեռուստանախագծի 5-րդ եթերաշրջանին՝ նա դառնում է մրցույթի հաղթող։ 2017 թվականից դերասան, հումորիստ, երաժիշտ Գարիկ Պապոյանի հետ կազմել է «Գարիկ Սոնա» խումբը, ներկայացրել հայկական հին ու նոր երգերի վերամշակված տարբերակները, հանդես եկել մի շարք համերգներով:

 


© 2009 ARMENPRESS.am