Եվրո-2020. Իտալիան և Շվեյցարիան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում

21:53, 20 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության A խմբի վերջին տուրում միմյանց դեմ մրցեցին Իտալիա-Ուելս և Շվեյցարիա Թուրքիա զույգերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իտալիան Հռոմի Օլիմպիական մարզադաշտում հյուրընկալելով Ուելսին առավելության հասավ նվազագույն հաշվով: Իտալացիների միակ գնդակը 39-րդ րոպեին խփեց Պեսինան:

Իտալիա-Ուելս`1:0:

Տուրի մյուս խաղում Շվեյցարիան պարտության մատնեց Թուրքիային 3:1 հաշվով: Շվեյցարացիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Շաքիրին և մեկ անգամ էլ աչքի ընկավ Սեֆերովիչը:

Երեք տուրերից հետո A խմբում առաջին տեղը զբաղեցրեց Իտալիան, որը 100 տոկոս արդյունք ունի` երեք խաղ, երեք հաղթանակ: 4-ական միավոր հավաքեցին Ուելսը և Շվեյցարիան: Սակայն խփած և բաց թողած գնդակների շնորհիվ Ուելսը երկրորդն է, իսկ Շվեյցարիան երրորդը: Թուրքիան տապալեց Եվրոպայի այս առաջնությունը երեք պարտություն կրելով, սեփական դարպասն ընդունելով 8 գնդակ և խփելով միայն մեկը: Այս խմբից դեռևս 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճել է Իտալիան:

 


© 2009 ARMENPRESS.am