20։30-ի դրությամբ ոստիկանության «Թեժ գիծ» ստացվել է 87 ահազանգ

20:47, 20 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2021թ. հունիսի 20-ին ժամը 08:00-20:30 ընթացքում ՀՀ ոստիկանությունում «Թեժ գիծ» ստացվել է 87 ահազանգ, իսկ ԱՊՀ և միջազգային դիտորդներից ահազանգեր չեն ստացվել: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ահազանգերը վերաբերվել են`

− 2-ը՝ ընտրակաշառքին,

− 3-ը՝ քվեարկությանն ուղղորդելուն,
− 36-ը՝ ընտրատեղամասերում տեխնիկական բնույթի խնդիրներին,
− 46-ը՝ տեղեկատվական բնույթի հաղորդումներին:
5 դեպքը հաղորդվել է ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներ՝ ՀՀ քր.դատ.օր.-ի 180-181 հոդվածներով սահմանված կարգով ընթացքը լուծելու համար, իսկ 36 տեխնիկական բնույթի և 46 տեղեկատվական բնույթի հաղորդումներն ուղղորդվել են տարածքային մարմիններ, ԿԸՀ և ԱՎՎ՝ ուսումնասիրություններ կատարելու և պարզաբանում տալու նպատակով։

© 2009 ARMENPRESS.am