Լևոն Տեր-Պետրոսյանը քվեարկեց արտահերթ խորհրդարանական ընտրություններում

15:00, 20 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առաջին նախագահ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ցուցակը գլխավորող Լևոն Տեր-Պետրոսյանը մասնակցեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը քվեարկությունից հետո լրագրողների հարցերին չպատասխանեց:

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է «Լրջանալու պահը» կարգախոսով: ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն ավելի վաղ հայտնել էր, որ կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններն ավելի շատ համարում է ոչ թե ընտրապայքար, այլ՝ պետությունը փրկելու հատուկ օպերացիա:

[gallery id= 64884]

© 2009 ARMENPRESS.am