Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում ԱԺ պատգամավորի սոցիալական էջում քվեախցից լուսանկար հրապարակելու առնչությամբ

12:58, 20 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի սոցիալական էջում քվեախցից լուսանկար հրապարակելու տեղեկատվության առնչությամբ:

«Համացանցում տեղեկատվություն է տարածվել, համաձայն որի ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի սոցիալական էջում քվեախցից արված լուսանկար է տեղադրվել։ Փաստի առթիվ ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասված է հաղորդագրությունում:


© 2009 ARMENPRESS.am