ՀՀ նախագահը քվեարկեց Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում

09:38, 20 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը քվեարկեց Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում։  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախագահն իր ընտրությունը կատարեց Բաղրամյան պողոտա 3 հասցեում՝ Գրողների միության շենքում տեղակայված ընտրատեղամասում։

Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրողների ցուցակներում ընդգրկված է 2 միլիոն 593 հազար 572 ընտրող։


© 2009 ARMENPRESS.am