Եվրո-2020. Իսպանիա-Լեհաստան հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի

00:53, 20 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության երկրորդ տուրի վերջին խաղում մրցեցին E խմբwum ընդգրկված Իսպանիան և Լեհաստանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սևիլիայում կայացած խաղի առաջին կեսում առավելությունը իսպանացիների կողմն էր: Նրանք էին հիմնականում տիրում գնդակին: Հանդիպման 25-րդ րոպեին Ալվարո Մորատան առաջ մղեց «կարմիր ֆուրիա»-ին: Երկրորդ կեսի մեկնարկում լեհերը կարողացան վերականգնել հաշվի հավասարությունը: Գոլն իր ակտիվում գրանցեց «Ոսկե գնդակ»-ի դափնեկիր Ռոբերտ Լևանդովսկին: Երկրորդ կեսում Իսպանիան գործում էր «առաջին համարով», սակայն գրոհները ցանկալի վերջաբան չէին ունենում:

Իսպանիա-Լեհաստան` 1:1:

Եվրո-2020-ի վերջին տուրում Իսպանիան կխաղա Սլովակիայի, իսկ լեհերը` Շվեդիայի դեմ: Այդ հանդիպումները նախատեսված են հունիսի 23-ի համար: Այս խմբում որոշիչ կլինեն վերջին տուրի հանդիպումները: 

 


© 2009 ARMENPRESS.am