Եվրո-2020. մեկնարկում են երրորդ տուրի խաղերը

00:55, 20 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում մեկնարկում են խմբային փուլի երրորդ տուրի հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` A խմբի խաղերը կմեկնարկեն նույն ժամին` 20:00-ին: Միմյանց դեմ կմրցեն Իտալիա-Ուելս, Շվեյցարիա-Թուրքիա զույգերը:

Այս խմբում 1/8 եզրափակչի ուղեգիր արդեն իսկ ունի Ւտալիան, որն հավաքել է 6 միավոր: Ուելսն ունի 4, Շվեյցարիան` 1 միավոր: Թուրքիան հետնապահն է, միավոր առհասարակ չունի:

Իտալիա-Ուելս 20:00

Շվեյցարիա-Թուրքիա` 20:00

 


© 2009 ARMENPRESS.am