Արոնյանը մեկնարկեց Paris Rapid & Blitz-ում

21:32, 19 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Լևոն Արոնյանը մեկնարկեց Փարիզի արագ շախմատի մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Grand Chess Tour-ի շրջանակներում Փարիզում մեկնարկել է արագ շախմատի մրցաշարը: Մեկնարկում Արոնայնը 6 պարտիայից 4-ն ավարտեց ոչ-ոքի, մեկում հաղթեց, մեկում էլ պարտություն կրեց: Այժմ հայ շախմատիստը 12 հնարավորից հավաքելով 6 միավոր դեռևս 4-րդն է: 7-ական միավորով առաջատարները Կարուանան, Սոն և Նեպոմնշայչինն են:   

Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: Օրեր առաջ նա հայտարարություն էր տարածել, որում տվել էր վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանները. Արոնյանը հեռանում է Հայաստանից: Նա կմիանա ԱՄՆ հավաքականին:

 

 


© 2009 ARMENPRESS.am