Հայաստանում մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը

08:01, 20 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում ժամը 08:00-ից մեկնարկել է արտահերթ խորհդարանական ընտրությունների քվեարկությունը. ընտրատեղամասերը կփակվեն 20։00-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք:

Կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները՝ ըստ քվեաթերթիկի համարների հերթականության.

  1. «Արդար Հայաստան» կուսակցություն
  2. «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություն
  3. «Քաղացիական պայմանագիր» կուսակցություն
  4. «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն
  5. «Ազատություն» կուսակցություն
  6. «Պատիվ ունեմ» դաշինք 
  7. «Միասնական Հայրենիք» կուսակցություն
  8. «Համահայկական ազգային պետականություն» (ՀԱՊ) կուսակցություն
  9. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն
  10. «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն
  11. «Հանրապետություն» կուսակցություն
  12. «Հայոց Հայրենիք» կուսակցություն
  13. «Ազատ Հայրենիք» դաշինք
  14. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
  15. Հայաստանի դեմոկրատական կուսակցություն
  16. «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն
  17. «Քաղաքացու որոշում սոցիալ դեմոկրատական» կուսակցություն
  18. «Շիրինյան- Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» դաշինք
  19. «Ազգային օրակարգ» կուսակցություն
  20. «Վերելք» կուսակցություն
  21. «Ազատական» կուսակցություն 
  1. «Հայաստանի Եվրոպական» կուսակցություն
  2. «Հայաստան» դաշինք
  3. «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցություն
  4. «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն

Ոստիկանության հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2 մլն 578 հազար 678 է։ Ընտրողներն ընտրատեղամասում ստանալու են մասնակցող քաղաքական ուժերի թվին համապատասխան քվեաթերթիկներ, ընտրելու են դրանցից միայն մեկը, դնելու են ծրարի մեջ ու գցելու քվեատուփը: Ընտրողները քվեաթերթիկի վրա գրիչով որևէ նշում չեն կատարելու։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների էլեկտրոնային եղանակով քվեարկությունը մեկնարկել էր հունիսի 11-ին, ավարտվել հունիսի 13-ին: 

Հայաստանում ընտրությունների լուսաբանման համար հավատարմագրվել են օտարերկրյա 50 և տեղական 68 լրատվամիջոցներ: Դիտորդական առաքելություն կիրականացնեն միջազգային 8 և տեղական 19 կազմակերպություններ։ 

Հանրապետության ողջ տարածքում 38 ընտրատարածքներում կգործի 2008 տեղամաս։


© 2009 ARMENPRESS.am