Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսում COVID-19-ի դեմ պարտադիր պատվաստումների անհրաժեշտություն չկա

17:45, 19 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի դեմ՝ բնակչության պարտադիր պատվաստումների անհրաժեշտություն չկա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:

«Եթե նման իրավիճակ ստեղծվի, այդպիսի սկզբունք կներդվի: Փառք Աստծո, այդպիսի անհրաժեշտություն չկա»,-ասել է Լուկաշենկան «Բելտա»-ին:

Նա հայտնել է նաև, որ փորձարկվող բելառուսական պատվաստանյութը հասանելի կլինի հաջորդ տարի: «Մենք հաջորդ տարի կստեղծենք մեր պատվաստանյութը, արդեն փորձարկում ենք»,-ասել է Բելառուսի նախագահը:

 


© 2009 ARMENPRESS.am