Գայի պողոտա-Նանսենի–Թոթովենցի փողոցներ խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

17:12, 19 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով՝ տրանսպորտային միջոցների կուտակումներից խուսափելու համար հունիսի 19-ին Երևան քաղաքի Գայի պողոտա - Նանսենի փողոց - Թոթովենցի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ճանապարհային ոստիկանությունը:

Փոփոխության արդյունքում Գայի պողոտայի վրա հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի ևս մեկ երթևեկելի գոտի:


© 2009 ARMENPRESS.am