Կերչում հեղեղումներից հետ վերականգնել են հասարակական տրանսպորտի աշխատանքը

17:01, 19 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ղրիմի արևելյան հատվածում տեղի ունեցած ուժեղ հեղեղների պատճառով Յալթայում զոհվել է 7 մարդ, 1 կին անհետ կորել է։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, տուժել է 18 մարդ:

Հզոր ցիկլոնը Ղրիմ է բերել տեղատարափ անձրևներ, որոնք հինգշաբթի հանգեցրել են թերակղզու արևելքում 300-ից ավելի տան վնասման: Գիշերը Կերչում և հարակից շրջաններում տեղացել է անձրևների գրեթե 2 ամսվա նորման՝ 82 միլիմետր: Հաջորդ օրը տարերքը «հարվածել է» նաև Յալթային։

Յալթային տարածաշրջանում ջրհեղեղներից հետո սելավներ են եղել։ Առանց հոսանքի են մնացել հազարավոր մարդիկ։

Հեղեղումներից տուժած Կերչում հասարակական տրանսպորտի աշխատանքը վերականգնվել է։ Այս մասին հաղորդել է քաղաքի վարչակազմի ղեկավար Սերգեյ Բորոզդինը:

«Հասարակական տրանսպորտի երթևեկությունն իրականացվում է ամբողջ ծավալով, այդ թվում ՝ Պիրոգովի, Սամոյլենկոյի փողոցներով», - գրել է Բորոզդինը «Ֆեյսբուք»-ի իր էջում:


© 2009 ARMENPRESS.am