Հասան Ռոհանին շնորհավորել է էբրահիմ Ռայիսիին Իրանի նախագահական ընտրություններում հաղթելու առթիվ

14:38, 19 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Հասան Ռոհանին հանդիպել է նախագահի պաշտոնում իր փաստացի հետնորդ էբրահիմ Ռայիսիի հետ՝ շնորհավորելով նրան ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, հայտնել է պետության գործող նախագահի մամուլի քարտուղար Ալիռեզա Մոյեզին:

Հունիսի 18-ին Իրանում նախագահական ընտրություններ են տեղի ունեցել: Նախնական տվյալներով ՝ առաջատարը Իրանի դատական իշխանության ղեկավար Էբրահիմ Ռայիսին է, որն այս պահին հավաքել է ձայների ավելի քան 62 տոկոսը ՝ 17,8 միլիոն ձայն: Ավելի վաղ, Ռայիսիի բոլոր մրցակիցները ճանաչել էին նրա հաղթանակը։


© 2009 ARMENPRESS.am