Անձնագրային և վիզաների վարչությունում հունիսի 19-ին և 20-ին հերթապահություն է սահմանվել

13:12, 19 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Ազգային ժողովի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրությունների աշխատանքները պատշաճ կազմակերպելու գործընթացն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարածքային անձնագրային ծառայություններում հունիսի 19-ին և 20-ին՝ ժամը 09.00-ից 18.00-ն սահմանվել է հերթապահություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

«Հերթապահությունը սահմանվել է միայն ընտրական գործընթացին վերաբերելի ծառայություններ մատուցելու նպատակով»,- նշում են գերատեսչությունից։


© 2009 ARMENPRESS.am