Արցախում աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են Վարանդայի շրջանում

11:31, 19 Հունիս, 2021

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչև այժմ անհետ կորած համարվող զինծառայողների (կամավորներ և պահեստազորայիններ) աճյունների որոնողական աշխատանքները հունիսի 19-ին փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ԱՀ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

«Արդյունքների մասին մենք հավելյալ տեղեկություն կտրամադրենք։ Զինադադարից հետո մինչ օրս Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել է 1579 աճյուն, որից 22-ը՝ ընթացիկ ամսվա ընթացքում»,- նշում են ԱԻՊԾ-ից։


© 2009 ARMENPRESS.am