Եվրո-2020. Անգլիան չհաղթեց Շոտլանդիային

00:49, 19 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ամենասպասված խաղերից մեկում` Անգլիան Լոնդոնում մրցեց Շոտլանդիայի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` D խմբի այս խաղի առաջին գոլային պահը ստեղծեց Շոտլանդիան, սակայն գնդակը չհայտնվեց ցանցում: Րոպեներ անց արդեն Անգլիայի գրոհի ժամանակ գնդակը դիպավ դարպասաձողին: Ըստ վիճակագրության առաջին կեսում առավելությունն Անգլիայի օգտին էր: Առաջին 45 րոպեներին այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց: Երկրորդ կեսում էլ նույն իրավիճակն էր: Շոտլանդիան անսխալ էր գործում պաշտպանությունում, իսկ Անգլիան այդպես էլ չէր գտնում դեպի դարպասը տանող ամենաճիշտ ճանապարհը:

Անգլիա-Շոտլանդիա` 0:0:

Վերջին` երրորդ տուրում, այս խմբում կմրցեն հետևյալ զույգերը` Չեխիա-Անգլիա, Խորվաթիա-Շոտլանդիա: Խաղերը կկայանան հունիսի 22-ին:

 

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am