Եվրո-2020. ի՞նչ հանդիպումներ կկայանան

00:59, 19 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում շարունակվում են երկրորդ տուրի հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տուրի խաղային վերջին օրը պայքարի մեջ կմտնի ևս 6 հավաքական: F խմբում Հունգարիան կմրցի Ֆրանսիայի, իսկ Պորտուգալիա` Գերմանիայի դեմ: E խմբից էլ կկայանա Իսպանիա-Լեհաստան հանդիպումը:

F խմբում առաջատարները Ֆրանսիան և Պորտուգալիան են, որոնք ունեն 3-ական միավոր: Միավոր չունեն Գերմանիան և Հունգարիան:

Հունգարիա-Ֆրանսիա` 17:00

Պորտուգալիա-Գերմանիա` 20:00

Իսպանիա-Լեհաստան` 23:00


© 2009 ARMENPRESS.am