Արդարադատության ակադեմիայի ռեկտոր է ընտրվել Սերգեյ Առաքելյանը

18:00, 18 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեկտորի ընտրության համար Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նիստը տեղի է ունեցել հունիսի 18-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արդարադատության ակադեմիայի Համագործակցության և հանրային կապերի բաժնից, ղեկավարվելով «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասով՝ կառավարման խորհուրդը գաղտնի քվեարկությամբ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր է ընտրել իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Առաքելյանին:

 


© 2009 ARMENPRESS.am