Բլինքենը Իսրայելի ԱԳ նախարարին հավաստիացրել Է Վաշինգտոնի կողմից աջակցության մասին

16:17, 18 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Իսրայելի նոր արտաքին գործերի նախարար Յայիր Լապիդի հետ հեռախոսազրույցում ընդգծել Է Միացյալ Նահանգների կողմից անդավաճան պաշտպանությունը Թել Ավիվին՝ անվտանգության ապահովման առումով: Այդ մասին հաղորդել Է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Պետքարտուղար Բլինքենը եւ նախարար Լապիդն ընդգծել են հաստատուն գործընկերությունը Միացյալ Նահանգների եւ Իսրայելի միջեւ եւ Ամերիկայի կողմից Իսրայելի անվտանգությանը ցուցաբերվող անդավաճան աջակցությունը»,-ասվում Է Պետդեպարտամենտի կողմից տարածված հաղորդագրության մեջ: Նրանում նշվում Է, որ կողմերը քննարկել են «Իսրայելի եւ տարածաշրջանի ընթացիկ խնդիրները», ԱՄՆ-ի եւ Իսրայելի միջեւ երկկողմ հարաբերությունների կարեւորությունը:

Դրանք վերաբերել են «գործնականում իսրայելա-պաղեստինյան հարաբերությունների բարելավման անհրաժեշտությանը, կարծիքներ են փոխանակել տարածաշրջանում իրադրության նորմալացման ուղղությամբ գործադրվող ջանքերի խորացման հնարավորությունների, «ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության, ներառյալ Իրանը, հարցերի վերաբերյալ»,- ասվում Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am