Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մեծ ընտրություն Է լինելու. առողջապահության նախարար

15:42, 18 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բնակչության զանգվածային պատվաստում սկսելու համար Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մեծ ընտրություն եւ բավարար քանակություն կապահովվի ամենամոտ ապագայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտարարել Է առողջապահության նախարար Եկատերինա Տիկարիձեն:

Տիկարիձեւի խոսքով՝ ընթանում Է մի քանի արտադրողների հետ պատվաստանյութերի մատակարարման ակտիվ աշխատանք:

Այս կամ այն պատվաստանյութի ստացման ստույգ ժամկետները դեռ չեն նշվում, բայց նախարարը խոստացել Է, որ առաջիկայում Վրաստանի քաղաքացիները պատվաստանյութերի ընտրության հնարավորություն կունենան:

Մոտ ապագայում մենք շատ մեծ տեսականի կունենանք, եւ կսկսենք զանգվածային պատվաստումները: Խոսքն ինչպես Moderna-ի, այնպես Էլ Jonson&Jonson-ի եւ Novovax-ի մասին Է: Այնպես որ մեր քաղաքացիները բավականին մեծ ընտրություն կունենան, որպեսզի որոշում ընդունեն եւ հոգ տանեն ինչպես իրենց առողջության, այնպես Էլ ողջ հասարակության գլխավոր նպատակի՝ համավարակը պատվաստման մեթոդով հաղթահարելու մասին»,-հայտարարել Է Տիկարաձեն:

Առողջապահության նախարարը նշել Է պատվաստման գործընթացին ակտիվ ներգրավվածության կարեւորությունը եւ ընդգծել, որ Վրաստանի այն տարածաշրջաններում, որտեղ դիտվել Է մեծ ակտիվություն, ավելացվել են բրիգադները, եւ այդ գործընթացը կշարունակվի նաեւ ապագայում:

Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման ծրագիրը կնդլայնվի հուլիսից:

Վերջին տվյալների համաձայն, Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստում Է ստացել 221 հազար 156 մարդ, նրանցից երկու լրիվ չափաբաժիններն ստացել Է ավելի քան 72 հազար քաղաքացի, հաղորդել Է Sputnik-ը:


© 2009 ARMENPRESS.am