Արսեն Սադոյանը հանդես կգա Երևանի «Արարատում»  

15:30, 18 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երևանի «Արարատի» շարքերն է համալրել 22-ամյա պաշտպան Արսեն Սադոյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Արսեն Սադոյանը 2020/21 մրցաշրջանից առաջ էր «Ուրարտուից» տեղափոխվել «Արարատ» և նախորդ մրցաշրջանը վարձակալական հիմունքներով անցկացրել է «Շիրակում»:

«Շատ ուրախ եմ, որ կարիերաս շարունակելու եմ «Արարատում», քանի որ մեծ պատիվ է այս ակումբի մարզաշապիկը կրելը: Հուսով եմ, որ իմ ելույթներով կկարողանամ նպաստել ակումբի հաջողություններին»,- ասել է երիտասարդ ֆուտբոլիստը:

Սադոյանն «Ուրարտուի» սան է և այդ ակումբի կազմում մեկ խաղ է անցկացրել Բարձրագույն խմբում, իսկ «Շիրակի» կազմում նախորդ մրցաշրջանում մասնակցել է 11 հանդիպման: Նա խաղացել է նաև Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում։

Հայաստանի ֆուտբոլի 2020/21 մրցաշրջանի հաղթող դարձավ Երևանի «Ալաշկերտը»: Երկրորդ տեղում «Նոան» է, որն արդեն երկրորդ տարին է, ինչ դառնում է արծաթե մեդալակիր: Եռյակը եզրափակում է «Ուրարտուն»: Մրցաշարային աղյուսակում «Արարատը» 4-րդն է, «Արարատ-Արմենիան»` 5-րդը, «Վանը»` 6-րդը, «Փյունիկը»՝ 7-րդը, աղյուսակը եզրափակում է «Շիրակը»:


© 2009 ARMENPRESS.am