«Սևանը» նոր ֆուտբոլիստ ունի Բրազիլիայից  

15:17, 18 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի նորեկ «Սևանը» շարունակում է համալրել կազմը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Առաջիկա մրցաշրջանում «Սևանի» մարզաշապիկն է կրելու բրազիլացի փորձառու ֆուտբոլիստ Անդրե Լուիս Լեաո Լիման, որին թիմում բոլորն արդեն անվանում են Մենսա մականունով։

Հայաստանի ֆուտբոլի 2020/21 մրցաշրջանի հաղթող դարձավ Երևանի «Ալաշկերտը»: Երկրորդ տեղում «Նոան» է, որն արդեն երկրորդ տարին է, ինչ դառնում է արծաթե մեդալակիր: Եռյակը եզրափակում է «Ուրարտուն»: Մրցաշարային աղյուսակում «Արարատը» 4-րդն է, «Արարատ-Արմենիան»` 5-րդը, «Վանը»` 6-րդը, «Փյունիկը»՝ 7-րդը, աղյուսակը եզրափակում է «Շիրակը»:


© 2009 ARMENPRESS.am