Եվրո-2020. ի՞նչ հանդիպումներ կկայանան  

10:42, 18 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության երկրորդ տուրի շրջանակում E, D խմբերում կկայանա երեք հանդիպում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` E խմբի շրջանակում Շվեդիան Սանկտ-Պետերբուրգում  կմրցի Սլովակիայի հետ: D խմբում Խորվաթիան Գլազգոյում կխաղա Չեխիայի, իսկ Լոնդոնում Անգլիայի ընտրանին` Շոտլանդիայի հետ:

E խմբում առաջին տուրից հետո առաջատարը Սլովակիան է, որն ունի 3 միավոր: 1-ական միավոր ունեն Իսպանիան և Շվեդիան: Ոչ մի միավոր չունի Լեհաստանը:

D խմբում առաջատարները Անգլիան և Չեխիան են, որոնք ունեն 3-ական միավոր: Միավոր չունեն Խորվաթիան և Շոտլանդիան:

Շվեդիա-Սլովակիա` 17:00

Խորվաթիա-Չեխիա` 20:00

Անգլիա-Շոտլանդիա` 23:00


© 2009 ARMENPRESS.am