Արթուր Դավթյանի ղեկավարած պատվիրակությունը կմասնակցի եվրոպական երկրների դատախազությունների ղեկավարների համաժողովին

10:24, 18 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, գլխավոր դատախազության միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Եղիազար Ավագյանը և գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանը հուլիսի 5-ին կմեկնեն Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու եվրոպական երկրների դատախազությունների ղեկավարների համաժողովին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ e-gov.am կայքէջից:

ՀՀ գլխավոր դատախազի պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում կգտնվի մինչև հուլիսի 9-ը:


© 2009 ARMENPRESS.am