Հոնդուրասում հինգ մարդ է զոհվել բանտում ծայր առած անկարգությունների ժամանակ

10:19, 18 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոնդուրասում առնվազն հինգ մարդ Է զոհվել, 39-ը՝ վիրավորվել երկրի արեւելքի Լա Տոլվա բանտում ծայր առած փոխհրաձգության հետեւանքով: Հունիսի 17-ին այդ մասին հայտնել Է EFE գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նշվում Է, որ անկարգությունների ընթացքում 15 կալանավոր Է հոսպիտալացվել հրազենային վերքերով: Բանտի տարածքում այս պահին ավելացվել Է իրավապահ մամինների աշխատակիցների թիվը, իրադրությունը վերցված Է վերահսկողության տակ: Անկարգությունների պատճառ Է դարձել թշնամություն անող հրասակախմբերի պայքարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am