«Բոկա Խունիորս»-ը ձեռք է բերել Նորբերտո Բրիասկո Բալեկյանի տրանսֆերը

10:11, 18 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը տեղափոխվել է արգենտինական «Բոկա Խունիորս ակումբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Բոկա Խունիորս» ակումբի մամուլի ծառայությունը: Բալեկյանը «Բոկա Խունիորս»-ի հետ կնքել է 4,5 տարվա պայմանագիր: Ակումբը 3.5 միլիոն եվրով գնել է հարձակվողի տրանսֆերի 80 տոկոսը:

«Շնորհակալություն բոլորին, ովքեր ինձ ջերմորեն ընդունեցին այս ակումբում: Ուզում եմ վայելել այստեղ խաղիս ամեն րոպեն»,-ասել է Բալեկյանը:

Նորբերտո Բրիասկո Բալեկյանը «Բոկա Խունիորս» է տեղափոխվել արգենտինական «Ատլետիկո Ուրական» ակումբից, որտեղ հանդես էր գալիս 2016 թվականից:


© 2009 ARMENPRESS.am