Մարվել է Վայք քաղաքի մարզադպրոցում բռնկված հրդեհը

09:56, 18 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 17-ին, ժամը 21։52-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայք քաղաքի մարզադպրոցի տանիքում հրդեհ է բռնկվել։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Չարենցի փողոցի թիվ 6 հասցեում գտնվող մարզադպրոցի տանիքում:

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են հունիսի 18-ին, ժամը  00:41-ին, մարել՝ 04:11-ին:

Այրվել են տանիքային ծածկի փայտյա կառուցատարրերը (մոտ 800 քմ) և արևային կայանը:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է մեկ օժանդակ ջրատար:


© 2009 ARMENPRESS.am