Եվրո-2020. Նիդերլանդների ազգային ընտրանին հաղթահարեց Եվրոպայի առաջնության խմբային փուլի արգելքը

00:53, 18 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության C խմբի երկրորդ տուրում միմյանց դեմ մրցեցին Նիդերլանդները և Ավստրիան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ամստերդամի Յոհան Կրոյֆի անվան մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսի 11-րդ րոպեին Նիդերլանդներն առաջ անցավ հաշվի մեջ: Նշանակված 11-մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Դեպայը: Թիմն առաջին կեսում փորձեր կատարեց հետ բերել կորցրածը, սակայն` ապարդյուն: Թիմերն ընդմիջման գնացին «նարնջագույնների» նվազագույն առավելությամբ: Երկրորդ կեսի 67-րդ րոպեին Դումֆրիսը կրկնապատկեց տանտերերի առավելությունը: Ի վերջո,  Նիդերլանդների ընտրանին հաղթեց և դուրս եկավ Եվրոպայի առաջնության 1/8-րդ եզրափակիչ:

Երրորդ տուրում Ավստրիան կմրցի Ուկրաինայի, իսկ Նիդերլանդները` Հյուսիսային Մակեդոնիայի հետ: Խաղերը կկայանան հունիսի 21-ին:


© 2009 ARMENPRESS.am