Մարտունու շրջանում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 3 աճյուն

18:12, 17 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտունու շրջանի` Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 3 աճյուն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Զոհվածների ինքնությունը պարզելու նպատակով ՀՀ-ում կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։

Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս անցած տարածքներից հայտնաբերվել է 1579 աճյուն։

 


© 2009 ARMENPRESS.am