Մեկ շաբաթից ավելի անհետ կորած համարվող ադրբեջանցին Աղդամում մահացել է ականի պայթյունից

16:43, 17 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանցի 43-ամյա Ջասարաթ Խաթամհանովին, ում հունիսի 8-ից անհետ կորած էին համարում, մահացած են գտել Արցախի Աղդամի շրջանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Պարզվել է, որ տղամարդը մահացել է ականի պայթյունից: Իրավապահ մարմինները միջոցներ են ձեռնարկում, որպեսզի դուրս բերեն Խաթամհանովի մարմինը:

«Նախնական տվյալներով, նա ապօրինի կերպով անցել է ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ անցած, բայց դեռևս ականներից չմաքրված տարածքներ։ Հունիսի 16-ին նրա մարմինը հայտնաբերվել է Աղդամի շրջանում»,- հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները:


© 2009 ARMENPRESS.am