Համազասպ Դանիելյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են

14:10, 17 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է ԱԺ պատգամավոր Համազասպ Դանիելյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ԱԺ պաշտոնական կայքից:

Արձանագրությունում մասնավորապես նշված է՝ հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով՝ դադարած համարել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Համազասպ Դանիելյանի՝ պատգամավորի լիազորությունները:

Համազասպ Դանիելյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել հունիսի 9-ին:


 


© 2009 ARMENPRESS.am