Ելփին գյուղից 8 կմ հյուսիս-արևմուտք տեղի է ունեցել երկրաշարժ

13:08, 17 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 17-ին, տեղական ժամանակով ժամը 10:42-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 06:42-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.86⁰ և արևելյան երկայնության 45.04⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան, Վայոց ձորի մարզի Ելփին գյուղից 8 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.7 մագնիտուդով երկրաշարժ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Արարատի մարզի Լանջառ և Զանգակատուն գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:


© 2009 ARMENPRESS.am