Ռուս-չինական լուսնային կայանը պլանավորում են կառուցել մինչեւ 2035 թվականը

16:28, 16 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս-չինական գիտական կայանը կծավալվի եւ ամբողջ ուժով կսկսի աշխատել մինչեւ 2035 թվականը: Այդ մասին հաղորդել են Չինաստանի տիեզերական գործակալությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հետեւում Է ճանապարհային քարտեզից, գործակալության կողմից ներկայացված շինարարությունը կսկսվի 2026 թվականին եւ կավարտվի 2035 թվականին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am