Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 99 նոր դեպք, առողջացել է 78 մարդ

11:11, 16 Հունիս, 2021
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հունիսի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 99 նոր դեպք, առողջացել է 78 քաղաքացի, մահացել՝ 1-ը: Մեկ օրում կատարվել է 3666 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 1 134 905-ի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: 

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223904 դեպք, որոնցից 215533-ն առողջացման, 4490-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 2787 պացիենտ: 

Արձանագրվել է նաև մահվան 1094 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

ՀՀ կառավարության հունվարի 11-ի որոշման համաձայն, կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով 2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև հուլիսի 11-ը։

 


© 2009 ARMENPRESS.am