Բայդենը Պուտինի հետ հանդիպելու նպատակով ժամանել է Ժնև

18:45, 15 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու նպատակով հունիսի 15-ին ժամանել է Ժնև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Սպիտակ տունը:

Բայդեն-Պուտին հանդիպումը նախատեսվում է հունիսի 16-ին: Սա երկու ղեկավարների միջև առաջին հանդիպումն է լինելու:

Մինչ այդ Ջո Բայդենը հունիսի 15-ին կհանդիպի Շվեյցարիայի նախագահի հետ:


© 2009 ARMENPRESS.am