Շուշիում կայացել է Էրդողանի և Ալիևի հանդիպումը

17:13, 15 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի օկուպացրած Շուշի բերդաքաղաք այցի շրջանակներում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Նշվում է, որ ավարտվել է երկու նախագահների առանձնազրույցը, ապա ստորագրվել են համագործակցության խորացման փաստաթղթեր, որին հաջորդել է համատեղ մամուլի ասուլիս: 

Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, Էրդողանը նաև կայցելի Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Վարանդա (Ֆիզուլի):


© 2009 ARMENPRESS.am