Բրյուսելում սկսվեց ԵՄ - ԱՄՆ գագաթնաժովը Բայդենի մասնակցությամբ

16:27, 15 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 15-ին Բրյուսելում սկսվել Է յոթ տարվա ընթացքում առաջին՝ ԵՄ - ԱՄՆ գագաթնաժողովը՝ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի մասնակցությամբ:

«ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ գործընկերությունը վերադարձավ, ավելի ուժեղ, քան երբեւԷ: Բարի գալուստ, Ջո Բայդեն, այսօրվա ԵՄ - ԱՄՆ գագաթնաժողով: Այսօր մենք վերսկսում ենք մեր գործընկերությունը եւ բարգավաճում եւ անվտանգություն ենք ներդնում մեր ապագայում»,- գրել Է Եվրամիության ղեկավար Շառլ Միշելը Twitter-ում, տեղեկացնում Է «Արմենպես»-ը:

Գագաթնաժողովում Եվրամիությունը ներկայացնում են Եվրահանձնաժողովի եւ Եվրախորհրդի ղեկավարներ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը եւ Շառլ Միշելը, ինչպես նանեւ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: Ինչպես հունիսի 14-ին Բրյուսելում լրագրողներին հայտնել Եվրամիության ներկայացուցիչը, հանդիպումը կոչված Է վերականգնելու հարաբերությունները Բրյուսելի եւ Վաշինգտոնի միջեւ:

Բացի դրանից, կողմերը մտադիր են քննարկել Ռուսաստանի նկատմամբ քաղաքականության համակարգումը եւ գործարկել երկկողմ երկխոսություն ՌԴ-ի շուրջը:

Հանդիպման օրակարգ կմտնեն նաեւ համավարակը, Չինաստանը, Բելառուսի ճգնաժամը, Ուկրաինայի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունները, իրանական միջուկային գործարքը, Թուրքիայի հետ հարաբերությունները: ԵՄ - ԱՄՆ ղեկավարների հանդիպմանը նախորդել են Յոթի խմբի եւ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովները, որոնց մասնակցել Է Բայդենը: ԵՄ - ԱՄՆ գագաթնաժողովից հետո Միացյալ Նահանգների նախագահը կմեկնի Ժնեւ, որտեղ հունիսի 16-ին պլանավորված Է նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am